ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԵՊՍԸ՝ ՄԱՖԻԱՅԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Հայտնի ռուս երգիչ Գրիգորի Լեպսը հայտնվել է «հետխորհրդային մաֆիայի» ներկայացուցիչների ցուցակում, որը կազմվել է ամերիկյան իշխանությունների կողմից: Ինչպես գրում է itar-tass-ը, նա կասկածվում է եվրասիական «Եղբայրական շրջապատ» հանցավոր խմբին պատկանելու մեջ: Բացի Լեպսից՝ ցուցակում հայտնվել է եւս 5 մարդ՝ Արթուր Բադալյան, Վադիմ Լյալին, Սերգեյ Մոսկալենկո, Յակով Ռիբալովսկի ու Իգոր Շլիկով: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նրանց նկատմամբ: Նշենք, որ 2013-ին Forbes-ի ամենահարուստ ռուսաստանցի երաժիշտների ցուցակում Լեպսը զբաղեցրել է երկրորդ տեղը:

ՀԵԼՈՈՒԻՆ
Հոկտեմբերի 31-ը համարվում է Հելոուինի միջազգային օրը, որը նշում են բոլոր սրբերի օրվա նախօրեին: 7-րդ դարում Բոնիֆացիուս IV պապը նոյեմբերի 1-ը հաստատել է որպես Բոլոր սրբերի օր՝ ցանկանալով անգլիացի ժողովրդին շեղել հեթանոսական սովորույթներից: Հելոուինի օրը մարդիկ հագնում են ամենատարբեր հրեշների կերպարանքներով հագուստներ, կազմակերպում շքերթներ ու երեկույթներ: Իսկ երեկոյան կոստյումավորված երեխաները  ծեծում են մարդկանց դռները եւ կոնֆետ պահանջում: Տոնն արդեն հասցրել է լայն տարածում գտնել ամբողջ աշխարհում, այն առավել տարածված է ԱՄՆ-ում եւ Կանադայում:
Վերջին տարիներին Հայաստանում նույնպես սկսել են ակտիվորեն նշել այս տոնը: Հելոուինից դեռեւս մի քանի օր առաջ քաղաքի խանութներում կարելի է գտնել տոնի համար նախատեսված հագուստներ եւ աքսեսուարներ: Իսկ երեւանյան գրեթե բոլոր ակումբներում կազմակերպվել են Հելոուինի երեկույթներ:




Լրահոս