
Բելառուսը ներկայացնող գոսմայստեր Սերգեյ Կասպարովը Ֆրանսիայի Սոթրոն քաղաքում անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 171 մասնակիցների մեջ գրավեց 11-րդ տեղը:
7-ական միավորով առաջին եւ երկրորդ տեղերը բաժանեցին իսրայելցի գրոսմայստերներ Բորիս Ավրուխը եւ Միխայիլ Ռոյզը: Լրացուցիչ ցուցանիշներով գլխավոր մրցանակը շնորհվեց Ավրուխին:
Բրազիլիայի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակիչում 7 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 54 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը:
6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն, փոխանցում է Armchess-ը։