
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտավազդ Հարությունյանին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը։
“Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով “Դատախազության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Արտավազդ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ”,– ասվում է նախագահի հրամանագրում: