Նամակ Սերժին. Արարատ Ասրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ  21.07.2013թ-ից  հետո  որոշել  էի էլ նամակ չգրեմ, սպասում  էի    մինչև   կամ   ձերբակալեն   քեզ,  կամ   ֆիզիկապես   վերացնեն, որովհետև   ես  չէի   պատկերացնում, որ  դու  այդքան   կույր  ես   ու   անհասկացող: Այս  ինչ   ես   անում  այ տղա, հիմա  էլ  որոշել  ես Ղարաբաղը   ծախես   իշխանությունդ   երկարացնելու   համար: Այսքան    ամեն    ինչ   բացեցի   ոչ  թե,   որ   արժանիքներ ունես, այլ  որովհետև   երկիրս   ծնկի  ես   բերում: Հիշիր ամենաշատ  վնասը   դու  ես   ինձ  տվել, բայց  ես  ներել  եմ  քեզ, բայց  որ   երկիրս  կործանես  չեմ  ների  քեզ հասկացիր: Հիշում  ես  2010թ-ին   հարցազրույցներից  մեկում  ասել   եմ    կողքդ   կմնա   մենակ  տիկինդ: Թվում է  հասկացել  ես  արդեն, որ  բոլորը  քեզնից   երես   են   թեքել  մինչև  անգամ   հարազատներդ: Իսկ  ում  վրա,  որ   դեռ   հույս   ունես, նրանց  կանայք   անգամ   հույս  չեն  դնում   նրանց  վրա: 
Երևի    հիշում  ես   նաև   ասել  եմ   քեզ   պահում  են, որպեսզի Ղարաբաղը   ստորագրես,  քեզ  դաձնեն  ազգի  դավաճան  հոկտեմբերի  27-ն  ու  մարտի 1-ը փաթաթեն վզիդ  ու թեման փակեն: Էլ  չեմ ասում  անցած   տարիների   սպանություններն  ու թալանը: Վազգենն էլ  չկա, Վանոն  քավության  նոխազ չդարծավ  ու փախավ, իսկ  դու  քո խելքից   քավության   նոխազ   դարձար: 
Երևի “պայծառատեսներդ” խաբեցին քեզ ասելով ընտրյալ  ես   դու, փրկիչը: Իսկ   դու քեզ կուռք  դարձրիր  ու կուրորեն   թույլ  տվեցիր   ամեն   ինչ  փաթաթեն   վզիդ: Ասեմ,  որ  դու  էլ   խաղավարներին   պետք   չես: Նրանց   ինչ  պետք  է   եղել դու  նրանց  տվել   ես: Հիմա  ավելի  հարմար  է  որպես  Ղարաբաղը   ծախողի  քեզ   վերացնեն, ամեն  ինչ   համարվի   փակված, որ  էլ   խոսացող   չլինի: Դավաճանը  դավաճան  է  ինչ   կապ  ունի   քանի  անգամ  է   դավաճանել Եթե զարդնես   կհասկանաս, որ  բոլորը  դա  են  ցանկանում, որովհետև  բոլորը   թքած   ունեն  թե  Հայաստանի, թե   ղարաբաղի   ու  թե   քո վրա: Դրանց հետաքրքրում   է  միայն   փողը,որովհետև   բորենիներին   միայն   արյունն   է   հետաքրքրում, էական   չէ   թարմ   է   այն  թե   նեխած: Սերժ   ոստիկանությունում   բարձրաստիճան   ոստիկաններին    ասեցիր   ինչու Թամամյանին   չեք  ասել   այ   անբարոյական   այս   ինչ  ես   անում: Հիմա   տանտիրոջ   իրավուքով   ես   ձեզ   բոլորիդ   հարցնում   եմ “.այ   անբարոյականներ  այս   ինչ  եք  անում”:  Այսպես շարունակելու  դեպքում   Չաուշեվսկու   կարգավիճակն  է քեզ սպասում Սերժ: Հաշված  օրեր  հետո կփակվի  բոլոր  դռները  ու  բոլորը   պատասխան  կտան  իրենց  արածների    համար    թե   Հայ   ժողովրդի   առաջ,թե   Աստծո:  Փրկության   նշույլ   կունենա  նա   ով  հասկանա, թե  ինչ  է  պահանջում   Տերը  նրանցից:Առաջն Աստված:Իսկ   ես    Սերժ,  ձեզ   բոլորիդ   ասում   եմ,կրկնելով   մարգարեի   խոսքերը. “Տերն է իմ  լույսն  ու  կյանքը, ես  ումի՞ց   պիտի   վախենամ.Տերն   է իմ   կյանքի   ապավենը,ես   ումի՞ց   պիտի  դողամ”:  Ստիպված   եմ   նորից   կրկնել. այսպես   է   ասում   Տերը.”թող   անիծյալ   լինի   այն   մարդը,որ   իր   հույսը   կդնի   մարդու    վրա` ապավինելով  նրա  մարմնին   ու   բազկին,իսկ   նրա   սիրտը   կապստամբի    Տիրոջ   դեմ”:           
Դուք   դեռ  չեք   հասկացել, որ  մինչև   հիմա   Տերը   փորձում  էր   ձեզ:   ՈՒ եկել  է  հատուցման  ժամը:Իմ  թագավոր   կենդանի  Աստծո   որդի  Յիսուս   Քրիստոսն   ասել   է.”հաստատ   իմացեք,ինչ   որ   կապեք   երկրի   վրա, կապված   պիտի   լինի   երկնքում, և  ինչ    որ   արձակեք   երկրի   վրա, արձակված   պիտի   լինի   երկնքում”:  
   
Արարատ   Ասրյան                                                   7.11.2013թ.




Լրահոս