Դավիթ Սանասարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը և նույն կուսակցության անդամ  Հովսեփ Խուրշուդյանը երկու ամսով կալանավորվել են: Այս մասին հայտնում  քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Նա նաև հավելեց, որ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը լավ չէ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կալանավորվել էր նաև Անդրիաս Ղուկասյանը:




Լրահոս