«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր կալանավորվել է: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց նրա քույրը: Մարտիրոսյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
Հավելենք, որ արդեն իսկ կալանավորվել են նաև Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը և Հովսեփ Խուրշուդյանը: