
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Ջանֆիդա գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ազատ Գ.-ն: Պարզվել է, որ նա հուլիս-օգոստոս ամիսներին 1965 թ. ծնված Արմեն Ա.-ի տանը շինարարական աշխատանքներ կատարելիս` հյուրասրահի սեղանից գողացել է ոսկյա մատանի, ինչը բնակարանատիրոջ միջամտությունից մեկ օր հետո վերադարձվել է: Ազատ Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն։