“Պրոֆմեդիա” ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ Արմեն Դավիդյանը հեռացվել “Ցենտրալ Պարտներշիպ” (Central Partnership) ռուսական կինոարտադրող ընկերության նախագահի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան ժամանակավորապես փոխարինելու է “Պրոֆմեդիա” ընկերության՝ ֆինանսների գծով փոխտնօրեն Ելենա Վերմանը: Նշենք, որ “ՊրոֆՄեդիան” Ռուսաստանում զվարճանքի մեդիայի խոշորագույն ընկերություններից մեկն է: Այն ղեկավարում է մի շարք հայտնի մեդիա-ընկերություններ, այդ թվում “ՏՎ3”-ը, “Պյատնիցա”-ն, “2×2”-ը հեռուստատեսության ոլորտում, “Ավտոռադիո”-ն, “ՅումորFM”-ն ու “Ռադիո Ռոմանտիկա”-ն ռադիոյի ոլորտում, “Սինեմա Պարկը”-ի ֆիլմերի ցուցադրության բնագավառում, “Աֆիշան” տպագիր լրատվամիջոցների շուկայում:
Արմեն Դավիդյանը հեռանում է Central Partnership-ի նախագահի պաշտոնից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ