Ձերբակալման պահին հետախուզվողը փորձել է դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Խափանման միջոցը` կալանք: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձերբակալման պահին Արտակ Կ.-ն փորձել է դիմել փախուստի, որի ժամանակ վայր է ընկել և ոտքի վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց։




Լրահոս