Ավան-Առինջի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել 74-ամյա Ա. Թ.-ի դին:




Լրահոս