Հետևանքների մասին խոսելուց առաջ պետք է նախ հասկանանք` ինչպիսի տնտեսություն ունեինք մինչ իրադարձությունները. տնտեսագետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետևանքների մասին խոսելուց առաջ պետք է նախ հասկանանք` ինչպիսի տնտեսություն ունեինք մինչ իրադարձությունները, որում արդեն կային բացասական միտումներ, բոլորովին այլ հարց է, որ այս իրադարձություններից հետո այդ միտումները կարող են ավելի խորանալ, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին իրադարձություններին` ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ զբոսաշրջության և օտարերկրյա ներդրումների վրա կարող է ինչ-որ չափով բացասական ազդել կատարվածը, սակայն այս ամենի պատճառները միայն վերջին իրադարձությունները չեն. «Եթե խոսենք, թե ինչի հետևանք էր այս ամենը, ապա պիտի ասենք, որ սա երկրում տնտեսական քաղաքականության և իրականության մեջ խորը անջրպետի, հակասությունների արդյունքն էր»:

Տնտեսագետի խոսքով, եթե կատարվածից հետո դասերը սերտվեն, հնարավոր է, որ այս ամենը նաև դրական ազդեցություն ունենա տնտեսության հետագա զարգացման վրա. «Եթե սա դիտարկենք վերջին թեստի հնարավորություն, պետք է նշենք, որ եթե դասերը սերտվեն, ապա կարող է նաև դրական ազդեցություն ունենալ: Մոնոպոլիաների, որոնք, որ խեղդում են տնտեսությունը, կոռուպցիայի դեմ պայքարը կարող են շատ ավելի դրական անդրադառնալ, քան զբոսաշրջիկների և օտարերկրյա ներդրումների ներհոսքը»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս