Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրում մոտ 60 հազար մարդու աշխատանքից ազատվել և հեռացվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում Թուրքիայում 58611 մարդ ազատվել է աշխատանքից, 3499-ը՝ հեռացվել»,-հայտարարել է Յըլդըրըմը CNN Turk հեռուստաալիքի եթերում:
Հուլիսի 16-ի գիշերը ապստամբների խումբը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել, որը կասեցվել է իշխանությունների կողմից: Վերջին տվյալներով՝ բախումների արդյունքում, որի կենտրոն են դարձել Ստամբուլն ու Անկարան, 246 մարդ է զոհվել, ավելի քան 2 հազարը վիրավոր են: