Հարց քաղաքացիներից` մանկավարժի աշխատանքի ընդունման գործում ո՞ւմ է առաջին հերթին տրվում նախապատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մանկավարժի աշխատանքի ընդունման գործում ո՞ւմ է առաջին հերթին տրվում նախապատվությունը: Ես կարո՞ղ եմ Երեւանից գնալ ու մարզում աշխատել կամ հակառակը:

Անահիտ Կարապետյան, 23 տարեկան, գործավարուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Մանկավարժի ընտրության գործընթացում նախապատվությունը տրվում է` ա) մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին,բ) տվյալ մարզի բնակչին,գ) հավասար պայմանների դեպքում` մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս պատասխանը նույնպես ենթադրում է, որ մեզանում, ինչպես միշտ, օրենքները լավն են, ու կատարողներն են թերանում: Եթե խոսքը կրթական ոլորտի մասին է, ապա այստեղ առաջացող կնճռոտ խնդիրների մեծ մասն առնչվում է մարդկանց աշխատանքի ընդունելու կամ ազատելու հետ կապված հարցերին:  Այսինքն` ակնհայտ է, որ օրենքի հստակ պահանջը շրջանցում է:

Կոռուպցիա կոչվածը քիչ հաջողություններ չի արձանագրել նաեւ այս ոլորտում: Ու դա մեծամասամբ մարդկանց աշխատանքի ընդունելու կամ ազատելու հետ է կապվում: Այնպես որ, անհրաժեշտ է օրենքներն իմանալ եւ կիրառել կոռուպցիոն շեղումներից խուսափելու նպատակով:




Լրահոս