Ինչպես է ստացվել, որ «Սասնա ծռեր»-ին սնունդ փոխանցած Արթուրը երկու անգամ է մտել ՊՊԾ գունդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամները կալանավորված են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ Արթուր Սարգսյանին, ով հիշեցնենք, որ հուլիսի 26-ին իր անձնական մեքենայով սնունդ էր տարել խմբավորման անդամներին, բայց հանձնվելուց հետո նրան առաջադրել են նույն մեղադրանքները, ինչ և մյուսներին:

Պապիկյանը նշեց, որ ըստ մեղադրանքի, ստացվում է, որ Արթուրը հուլիսի 17-ին խմբավորման անդամների հետ մտել է ՊՊԾ գունդ, ապա դուրս եկել, ապա նորից հուլիսի 26-ին  մտել և սնունդ տարել խմբավորման անդամներին:

«Ըստ քննիչների հանճարեղ մտքի, այդպես  է եղել: Բացարձակ ոչ մի ապացույց դատարանը չի ներկայացրել, բայց ասվում է, որ մտել է, հետո անհայտացել այդտեղից, հետո 26-ին էլ տղաների համար էլ սնունդ է տարել», – նշեց նա, հավելելով, որ բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել:

Այն դիտարկմանը, որ ի սկզբանե ԱԱԾ-ն երեք մեղադրանք էր ներկայացնում, որի մեջ նաև շենք-շինություններ զավթելն էր, Պապիկյանը նշեց. «Չեն առաջադրել, որովհետև այդ հոդվածում նախատեսվում է կամովին հանձնվելը, որը և կատարվել է: Բայց խնդիրն  այն է, որ զենքն էլ են կամովին հանձնել, այդ դեպքում պետք է զենքի հոդվածն է հանվեր»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս