Իսպանական Պլայա-դե-Արո կուրորտում, որը տեղակայված է Կատալոնիայի Կոստա-Բրավա լողափին, որպես ահաբեկչություն են ընդունել գերմանացի զբոսաշրջիկների կողմից կազմակերպած ֆլեշմոբը:
Ինչպես հայտնում է La Vanguardia-ն, ֆլեշմոբը խուճապ և հրմշտոց է առաջացրել, որի ժամանակ 11 մարդ է տուժել, ևս 5-ը ձերբակալվել են:
Իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ֆլեշմոբին 200 երիտասարդ է մասնակցել, ովքեր որոշել են երեկոյան ժամը 10-ին վազել քաղաքի կենտրոնում բջջային հեռախոսներով, տեսախցիկներով, ֆոտոխցիկներով, սելֆիի ձողերով՝ ցուցադրելով, թե ինչպես են հայտնիներին հետապնդում պապարացցիները:
Սակայն այդ աղմուկը լսելով՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ մտածել են, թե ահաբեկիչներ են մտել քաղաք և խուճապահար թաքնվել են: