Հայրը կացնահարելով սպանել է որդուն. որն է սպանության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում Կարապետ Ոսկանյանն ավտոտնակում տանիքը նորոգելիս վեճի  բռնվել որդու՝ Գերմանի հետ: Հայրն այնքան է ափերից դուրս եկել, որ վերցրել է կացինն ու սկսել հարվածել որդու գլխին` նրան պատճառելով բազմաթիվ վնասվածքներ, ի վերջո զրկել է նրան կյանքից:

Կենցաղային տարբեր հարցերի հետևանքով Գերման Ոսկանյանի և ծնողների` Կարապետ և Հասմիկ Ոսկանյանների փոխհարաբերությունները լարված են եղել և նրանք հաճախ վիճաբանել են միմյանց հետ, ինչի պատճառով բնակվելով նույն բնակարանում` վարել են առանձին տնտեսություն: Վիճաբանություններն ուղեկցվել են երկկողմանի վիրավորանքներով և հայհոյանքներով: Կարապետ Ոսկանյանը Գերման Ոսկանյանին հայտնել է, որ իր` թիվ 222 համարի ավտոտնակի կտուրի հետ կապված խնդրի պատճառով անձրևաջրերը լցվում են նույն ավտոտնակում առկա դիտահորի վերջնամասում փորված փոսը և խնդրել է միասին վերանորոգել ավտոտնակի տանիքը: 2015թ. հունվարի 25-ին` տանիքը վերանորոգելու նպատակով Կարապետ և Գերման Ոսկանյանները միասին գնացել են ավտոտնակ, որտեղ նրանց միջև դարձյալ վիճաբանություն է առաջացել, և երբ ջրի առկայությունը ստուգելու նպատակով Գերման Ոսկանյանը կռացել է դեպի դիտահորը՝ Կարապետ Ոսկանյանն ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր և բութ հատվածներով հարվածներ է հասցրել Գերման Ոսկանյանի գլխին և սպանել նրան, որից հետո որդու դին թաղել է ավտոտնակում գտնվող դիտահորի վերջնամասում առկա փոսում:

Դատարանը վճռել է Կարապետ Ոսկանյանին դատապարտել 12 տարվա ազատզրկման:




Լրահոս