
“Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ընդհարումների և պայթյունների հետևանքով 20 ձերբակալվածներից մեկը 48-ամյա Ալբերտ Մարգարյանը այդ օրը տանից դուրս է եկել թոշակի հետ կապված հարցեր լուծելու ու տուն չի վերադարձել։ Ընկերուհու փոխանցմամբ Մարգարյանը զանգահարել է իրեն և ասել, որ ինչ-որ պայթյուններ ու վեճեր են Մաշտոցի պողոտայում և իրեն չգիտես ինչու բերման են ենթարկում ոստիկանության բաժին։
Երեկ ողջ օրը բոլոր ձերբակալվածները հարցաքննությունների են ենթարկվել։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանցից 10-ին արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։