Մեր երկրի միջազգային պահուստները կտրուկ աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել են 2 մլրդ ԱՄՆ դոլարը և կազմել 2 մլրդ 430.6 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 631 մլն ԱՄՆ դոլարով, իսկ նախորդ՝ օգոստոս ամսվա վերջի դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ՝ 636 մլն ԱՄՆ դոլարով: 
Կենտրոնական բանկի նախնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերին գրանցված աճը ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ամենաբարձրն է:
Ընթացիկ տարում մեր երկիրի միջազգային պահուստների առավել ցածր ցուցանիշ գրանցվել է մարտ ամսվա վերջի դրությամբ՝ 1 մլրդ 631.2 մլն ԱՄՆ դոլար:
2012 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1 մլրդ 799.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ՝ 1 մլրդ 794.3 մլն ԱՄՆ դոլար:
Պահուստների գերակշիռ մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները:




Լրահոս