
Change.org պորտալում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պաշտոնանկ անելու պահանջով խնդրագիր է հայտնվել, փոխանցում է Rosbalt-ը:
«Կառավարությունը պետք է ղեկավարի բանիմաց, կրթված, երկրի համար մտածող մարդը: Այժմ մենք տեսնում ենք հակառակ պատկերը: Կառավարությունը չպետք է ղեկավարի Apple ընկերությունը գովազդող, Օլիմպիադայի բացմանը քնող, ուսուցիչներին ինչ-որ կերպ գոյատևելու խորհուրդներ տվող մարդը»,-ասվում է խնդրագրի տեքստում
Ռուսներին զայրացրել է նախօրեին ՌԴ վարչապետի արած հայտարարությունը: Մեդվեդևը հայտարարել է, որ իրենց աշխատավարձից դժգոհ ուսուցիչները կարող են փոխել իրենց մասնագիտությունը կամ բիզնեսով զբաղվել:
Ավելի վաղ Կրեմլում մեկնաբանել են Մեդվեդևի հնարավոր հրաժարականը: