Գյուղապետարանի ավտոմեքենան փախցնողները ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում  նոյեմբերի 6-ին, ժամը 15.45-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում փախցրել են Հոբարձի գյուղի գյուղապետարանի մոտ կայանված, գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող “ՎԱԶ-21213” մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 16.55-ին նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 121 շենքի մոտ: Ավտոմեքենան վարողը` 1983 թ. ծնված Արսեն Դ.-ն, եւ ուղեւորը` 1986 թ. ծնված Իշխան Լ.-ն, բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս