Ալ Բանոն դիմել է Ադրբեջանին՝ հանել իրեն սեվ ցուցակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխարհահռչակ Իտալացի երգիչ Ալ Բանոն դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատուն՝ խնդրելով հանել իր անունն այն անձանց “սեւ ցուցակից”, որոնց արգելված է մուտք գործել հանրապետությունե։ Ալ Բանոն նամակում ասել է, որ ցավում է, որ իրեն չեն թողնում մուտք գործել Ադրբեջան, եւ նշել, որ, 2010-ին այցելելով ԼՂ, քաղաքական նպատակներ չի հետապնդել, ընդհանրապես ծանոթ չէ տարածաշրջանում առկա խնդիրներին, հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Երգիչն ավելացրել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Ադրբեջանում, եւ  հույս է հայտնել, որ երկրի իշխանությունները կընձեռեն իրեն նման հնարավորություն. հայտնում է Lenta.Ru-ն:
Նշենք, որ Ադրբեջանական իշխանությունների կազմած “սեւ ցուցակում” ընդգրկված են անձինք, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել են Լեռնային Ղարաբաղ։  Ցուցակում ընդգրկված են ավելի քան 300 հայտնի անուններ:
Երգիչը դիմել է դեսպանատուն` ցանկանալով ելույթ ունենալ նոյեմբերի 18-ին Բաքվում կայանալիք իտալացի աստղերի համերգին: Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտնել է, որ հարցը կքննարկվի:




Լրահոս