Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական և չինական արտադրողներից «սառը պողպատ» ներկրելու համար հակադեմփինգային (հակագնագցման) տուրքեր սահմանելու մասին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ տարբեր ընկերությունների համար տուրքերի չափսը տարբեր կլինի: Ամենից շատ (36,1%) ստիպված կլինի վճարել Նովոլիպեցկի մետաղագործական գործարանը, իսկ «Սեվերստալ» ընկերությունը` 34 տոկոս: Ամենից քիչ հարկերը սահմանվել են Մագնիտոգորսկի մետաղագործական գործարանի համար` 18.7 տոկոս: Չինական ընկերությունների համար տուրքերի չափը կտատանվի 19.7-22.1 տոկոսի միջև: