Սերժ Սարգսյանը հրաժարական է տալուն՝ անկախ նրանից, որ «Սասնա ծռերին» խաբեց, բանտերը լցրեց. Վահան Բադասյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը, միեւնույն է, հրաժարական է ներկայացնելու, անկախ նրանից, որ նրան հաջողվել է «Սասնա ծռերին» բանտարկել: «Ռոբերտ Քոչարյանն ո՞ւր է, ԶԼՄ-ներն ասում են, որ նա ապրում է Ամերիկայում մեկ տարուց ավել, իր թոռների ու որդիների հետ: Աստված պահի, բայց ինքը մի քանի միլիարդ դոլար մեզանից թալանի, առանց պատժի գնա, վայելի՞, մենք այդ դառնությունը կրե՞նք, մեր բանակը մնա առանց սպառազինությա՞ն, մեր անվտանգությունը լինի խարխլվա՞ծ, մեր տնտեսությունը քայքայվա՞ծ:

Սերժ Սարգսյանը Հայաստանում զավակ էլ չունի, իր աղջիկներն ու փեսաները ապրում են դրսում: Ինքը վաղը իր միլիարդները վերցնելու է, գնա դուրս, նորից մենք չարքաշ կյանքով ապրելու ենք այստեղ: Եւ մենք քանի ուշ չէ, պետք է այս վարվելակերպին վերջ դնենք, որ չթալանեն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Մեկ է` տալու է: Անկախ նրանից, որ նա «Սասնա ծռերին» խաբեց, լցրեց բանտերը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Բադասյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս