Սիրիացի զինյալները պայմաններ են առաջադրել ռուսական խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների վերադարձման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիացի զինյալների խումբը ռուսական Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների վերադարձման համար պայմաններ է առաջադրել, փոխանցում է Reuters-ը:

Խումբը, որն իրեն «Բանտարկյալների գործով գլխավոր հիմնադրամ» (The General Foundation for Prisoners’ Affairs) է անվանում, ավելի վաղ հայտնել է, որ մարմինների փոխանակման համար պահանջել է ազատ արձակել սիրիական բանտերում պահվող «Հեզբոլլահ» շիիթական շարժման բանտարկյալներին:

Բացի այդ, խմբավորումը պահանջել է սիրիական բանակից հանել բոլոր մարզերի շրջափակումը:

Մի-8 ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Հալեպ, խոցվել է օգոստոսի 1-ին սիրիական Իդլիբ նահանգում: Ուղղաթիռում անձնակազմի 3 անդամ և 2 սպա է գտնվել:




Լրահոս