
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականը պահանջող խնդրագիրը Change.org կայքում մեկ օրում ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքել, փոխանցում է Gazeta-ն:
Ռուսներին զայրացրել էր այն, որ ՌԴ վարչապետը հայտարարել էր, որ իրենց աշխատավարձից դժգոհ ուսուցիչները կարող են փոխել իրենց մասնագիտությունը կամ բիզնեսով զբաղվել:
«Կառավարությունը պետք է ղեկավարի բանիմաց, կրթված, երկրի համար մտածող մարդը: Այժմ մենք տեսնում ենք հակառակ պատկերը: Կառավարությունը չպետք է ղեկավարի Apple ընկերությունը գովազդող, Օլիմպիադայի բացմանը քնող, ուսուցիչներին ինչ-որ կերպ գոյատևելու խորհուրդներ տվող մարդը»,-ասված է խնդրագրի տեքստում: