Էրդողանը պատմել է, թե ինչու է նամակ գրել Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-թուրքական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար, որում այդ երկրները որոշիչ դեր են խաղում: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև անցանկալի միջադեպ տեղի ունեցավ, և դրա բացասական հետևանքները շարունակվեցին մոտ 8 ամիս: Դրանից հետո մենք նամակ գրեցինք՝ առաջարկելով դադարեցնել այդ շրջանը, քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար:

Այդ իսկ պատճառով երկու երկրների միջև հարաբերությունների խզումը ճիշտ չէ: Խնդիրները պետք է լուծել: Բացի այդ, մենք ցավակցություն ենք հայտնել և դրական պատասխան ենք ստացել»,-TRT հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում:




Լրահոս