ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել քննիչի՝ սպանության սպառնալիքի փաստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացի Ե. Խ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով, այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության կայքը:
Ըստ քաղաքացու հաղորդման՝ 2012 թվականի մարտի 24-ին որդուն պատկանող Երևան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալության պայմանագրով երեք տարի ժամկետով հանձնել է ՀՀ ոստիկանության Քրեական գործերի վարչության քննիչի եղբորը՝ Ա. Կ.-ին:
2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին վերջիններիս տեղեկացրել է պայմանագիրը խզելու իր նպատակի մասին, սակայն ոստիկանության աշխատակիցը սպանության սպառնալիքներ տալով հրաժարվել է ազատել բնակարանը: Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս