ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը կամաց-կամաց իր ձեռքն է վերցնում Հայաստանի տնտեսության կարեւորագույն օղակները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշել է, որ ՀՀ ամենահարուստ պաշտոնյային պատկանող Ucom-ը լինելու է Հայաստանում բջջային կապի 4-րդ օպերատորը: Ucom ընկերությունը մի քանի ամիս առաջ դիմել է հանձնաժողովին՝ 800 մեգահերց տիրույթում նոր ռադիոհաճախականության տիրույթ ստանալու համար: Հանձնաժողովից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, բացի Ucom-ից՝ այլ ընկերություն մրցույթին մասնակցելու հայտ չէր ներկայացրել: «Ինչպես որ կանխավ հայտնել էինք, մրցույթն անցկացվեց բաց ու թափանցիկ պայմաններում»,-հպարտությամբ նշեցին հանձնաժողովից: Դե իհարկե, Տամոժնի Գագոյի դիմումի պայմաններում դժվար թե որեւէ մեկը համարձակվեր «մրցակցության հայտ» ներկայացնել. ի վերջո, նա հավակնում է դառնալ ՀՀ վարչապետ, եւ մի շարք երկրների մայրաքաղաքներում նրա համար որոշ օղակներ լոբբինգ են իրականացնում: Բայց երեկ կայացրած որոշումը, այնուամենայնիվ, մի դրական բան ունի. դաշտում մրցակիցներ շատ կլինեն, ինչը կարող է նպաստել սակագների նվազմանը: Ցավալին այն է, որ ՀՀ-ում, բացի պաշտոնյաներից ու Սերժ Սարգսյանի հովանավորյալներից, մնացած բոլոր գործարարները սնանկանում են: Ու սնանկանում են առաջին հերթին հենց Գագիկ Խաչատրյանի ձեռամբ:
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ՓԱՅ ՄՏԱՎ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ