ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փակ շուկայի շուրջ կրքերը թեժանում են. շուկայական հարաբերություններից վեճը տեղափոխվել է ընտանիք: Օլիգարխի դեմ պայքարող քաղաքացիական մի քանի ակտիվիստների ծնողներ երեկ գնացել էին Մաշտոցի պուրակ՝ իրենց տղաներին հետ բերելու «զոմբիացման» ճանապարհից. «Ի՞նչ գործ ունես գրանտակեր Եղնուկյանի հետ»: Ինչպե՞ս է մեկնաբանում իրողությունը պայքարի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: «Այսօրվա կամավորները ճնշվում են իրենց հարազատների կողմից, ինչպես եղավ պատերազմի տարիներին: Մենք բարձրացրել ենք ազգային ազատագրական դրոշն ու սկսել ենք պատերազմը: Քրեաօլիգարխիկ համակարգի ոչնչացումը սկսվել է, եւ ինչ խնդիր մեր առաջ դրել ենք, լուծելու ենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սէֆիլյանը: Հարցին, թե Սամվել Ալեքսանյանը նաեւ հիվանդանոց է կառուցում Մալաթիա-Սեբաստիայում՝ ընդլայնելով իր տարածքները, հնարավո՞ր է՝ պայքարը հասնի այնտեղ, Սէֆիլյանը պատասխանեց. «Գիտեք, մեր պայքարը պետք չէ դիտել մեկ օլիգարխի դեմ: Այսօրվա մատնանշված օլիգարխը խորհրդանշական է»:




Լրահոս