Թեհրանում բացահայտել են Իրանի նախագահի՝ Բաքու կատարելիք այցի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Ադրբեջան կատարելիք այցի ծրագիրը, փոխանցում է PressTV-ն:

Իրանի նախագահի ադմինիստրացիայում հայտնել են, որ Ռոհանին կժամանի Բաքու օգոստոսի 7-ին՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման համար: Հանդիպման ընթացքում երեք երկրների նախագահները կքննարկեն «ահաբեկչության դեմ պայքարում եռակողմ համագործակցությունը, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, հաղորդակցման, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցությունը»:

Բացի եռակողմ հանդիպումից, Իրանի նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի Պուտինի և Ալիևի հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:




Լրահոս