Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվեց. երթ չկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել հանրահավաքն ի աջակցություն «Սասնա ծռերի», սակայն երթ չկայացավ: Հավաքի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 8-ին երեկոյան ժամը 19.30-ին:

«Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ, հնարավոր է որոշակի զիջումներ լինեն Ղարաբաղի հարցում եւ մեր հավաքվելը Ազատության հրապարակում կարող է մեծ ազդեցություն ունենալ այդ հարցում: Հետեւաբար օգոստոսի 8-ին եւ 9-ին երեկոյան հավաքվում ենք Ազատության հրապարակում»,-ասաց նա:




Լրահոս