ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետության ո՞ր խավի քաղաքացիներն ունեն սոցիալական աջակցություն ստանալու իրավունք, ովքե՞ր են նրանք:

Սոնա Համբարձումյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ՀՀ-ում կացության համապատասխան կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
 սոցիալական ապահովության վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Ցավոք, փախստականների խնդիրներից առաջնայինը շարունակում է մնալ նրանց բնակապահովման հարցը: Նշենք, որ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիքներ դեռեւս համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ: Ավելացնենք, որ 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների թիվը կազմում է շուրջ 86.200 մարդ:




Լրահոս