Ռիո-2016. Այսօր պայքարին կներգրավվեն Գեբեշյանն ու Մարգարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիո դը Ժանեյրոյում այսօր՝ օգոստոսի 7-ին կընթանա մրցումային 2-րդ օրը:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարին են ներգրավվելու 2 ներկայացուցիչներ:

Մեր պատմության մեջ Օլիմպիական խաղերին մասնակցող առաջին մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը ելույթ է ունենալու Երևանի ժամանակով 18:30-ին:

Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, ով հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում իր մենամարտն անցկացնելու է կեսգիշերն անց՝ ժամը 01:00-ին:

1/16 եզրափակչում Վլադիմիրի մրցակիցը Ֆիջին ներկայացնող Հիլ Վինսթոնն է:




Լրահոս