Ալիևն ու Ռոհանին մի շարք փաստաթղթեր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով տեղի է ունեցել կողմերի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի և Իրանի միջև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցում համագործակցության շուրջ Հռչակագիր է ստորագրվել: Ինչպես նաև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել տուրիզմի, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում:

Ավելի վաղ Թեհրանում հայտնել էին Իրանի նախագահի՝ Բաքու կատարելիք այցի ծրագիրը:

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 8-ին, կկայանա Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:




Լրահոս