Ինչ են պատրաստվում անել երիտասարդները Վարուժան Ավետիսյանի հայտարարությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջունում եմ Վարուժանի ամենօրյա պայքարի կոչը: Ինքս խորը հարգանք ունեմ Ալեք Ենիգոմշյանի հանդեպ: Բայց կարծում եմ, որ պետք է պայքարը չառանձնացնել կոնկրետ անձերի մասով: Անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի կողմից արված հայտարարությանը, որով երիտասարդներին կոչ էր անում ոտքի կանգնել և պայքարել, ասաց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը. «Մենք ունենք ռազմագերիներ` ինչպես իրենք իրենց կոչեցին, և ունենք պատանդներ` օրինակ, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Ալեք Ենիգոմշյանը: Բոլորիս պարտքն է նրանց ազատության համար պայքարելը: Այն ինչ այսօր կատարվում է նրանց հետ, վաղը կարող է կատարվել յուրաքանչյուրիս հետ»:

Նա նաև նշեց, որ «Սասնա Ծռերի» քայլի աջակցությունը միայն հանրահավաքների մասնակցությամբ չէ որ պիտի երևա. «Դեռ տղաների` ՊՊԾ գնդում եղած ժամանակ մենք տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ երթեր ունեցանք և որևէ մեկը քանակի մասով կասկած չի կարող ունենալ: Այսօր, միգուցե, հարթակից հնչող պահանջները ոգևորիչ չեն, գուցե բոլորին ամբիոն տալը ճիշտ չէ. չգիտեմ, բայց, այնուամենայնիվ, դեռ վաղ է «Սասնա Ծռերի» քայլի պտուղները քաղելու համար: Դրանք շատ են լինելու»:




Լրահոս