Ինչ միջոցներով են բողոքի ակցիաների ժամանակ «Սանիթեք» ընկերության վնասված աղբամանները փոխարինվել նորերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվել էր «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, իսկ 3-ը այրվել էր:

ArmLur.am-ը զրուցեց ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար Էլիանորա Շխրդմյանի հետ` հասկանալու` արդյոք նյութական կորուստները որեւէ կերպ փոխհատուցվե՞լ են եւ ում կողմից: Վերջինս տեղեկացրեց, որ վնասված աղբամանները «Սանիթեք» ընկերության միջոցներով փոխարինվել են նորերով: «Աղբամանները, որոնք այրվել են կամ ջարդվել փոխարինվել են նորերով,  ծառայությունը նորմալ ընթանում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից 22-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Արդյունքում «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից:




Լրահոս