
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր որոշում է կայացվել փոխելու Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը: ArmLur.am-ի նկարահանող խումբը ֆիքսել է «Արմավիր» ՔԿՀ-ից Ենիգոմշյանի դուրս բերումը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մինչ լրագողները «Արմավիր» ՔԿՀ-ում սպասում էին Եմիգոմշյանին, ուղեկցող գումարտակի ծառայողները հատուկ տրանսպորտային միջոցով ետնամասով նրան դուրս բերեցին ՔԿՀ տարածքից: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ենիգոմշյանը պատրաստ է հարցազրույց տալ և հիմա տանը սպասում է լրագրողներին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: