Ես ինձ լավ եմ զգում, ամեն ինչ նորմալ է: Այս մասին կալանքից ազատվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ալեք Ենիգոմշյանը:
«Մեր երկիրը գտնվում է չափից ավելի խորը ճգնաժամի մեջ: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք` որպես երկիր, գոյության խնդրի առաջ ենք գտնվում: Շատ երկրներում կարող են խորը խնդիրներ լինել, բայց դրանք կարող են դատապարտված չլինել վերացման»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ իր իրավունքները ՔԿՀ-ում ոտնահարվել են: 10 օրերի ընթացքում Ենիգոմշյանը տեղեկատվություն չի կարողացել ստանալ: Բացի այդ, նրան ներկայացրած մեղադրանքում բազմաթիվ օրինախախտումներ են եղել:
«Ժողովուրդը պետք է նորից դուրս գա փողոց, հավաքների մի քանի օրով կասեցումը դեռ ոչինչ չի նշանակում, հավաքներ լինելու են»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: