Պուտինն ու Ռոհանին հանդիպում են անցկացրել Բաքվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ նշել է բոլոր ոլորտներում ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հիշել է այն ջերմ ընդունելության մասին, որը ցուցաբերվել է նրան Թեհրան այցի ժամանակ:

«Այդ ընթացքում մենք երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ուղի ենք անցել, մեր գործընկերային հարաբերություններն ամրապնդվում են, դրանք բազմակողմանի բնույթ են կրում: Դա վերաբերում է ոչ միայն տնտեսական հարաբերություններին, այլև քաղաքական շփումներին»,-Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին նման հանդիպում կազմակերպելու համար»,-նշել է Պուտինը:

Իր հերթին, Ռոհանին հայտնել է, որ ուրախ է նման հանդիպում անցկացնելու հնարավորության համար:




Լրահոս