Պոգբայի տրանսֆերն ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարել է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին:

Համաձայնագիրն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Յուվենտուս»-ը ևս հաստատել է Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը՝ նշելով, որ տրանսֆերը կազմել է 105 միլիոն եվրո: Ընդ որում՝ այն կարող է ավելանալ ևս 5 միլիոնով:

Այսպիսով, Պոգբան դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 100 միլիոն եվրո:




Լրահոս