Տղամարդն իմացել է, որ ընկերը իր տված գումարով օղի է գնել և ծեծելով սպանել է նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի բնակիչ 36-ամյա Կարեն Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 7-ին տեղեկանալով, որ իր ծանոթը՝ Չարենցավանի բնակիչ Իսրայելյանը, պարտքը մարելու նպատակով որպես օգնություն իր տված 1.000 ՀՀ դրամ գումարը նպատակին չի օգտագործել, այլ օղի է գնել, բարկացել է և պարզաբանում ստանալու նպատակով ժամը 02.00-ի սահմաններում գնացել է նրա բնակարան:

Արդեն բնակարանում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Կարեն Ազարյանը, ձեռքով բռնելով աթոռին նստած Արծրունի Իսրայելյանի հագուստից, գցել է գետնին և այքան է ծեծել, որ տղամարդը մահացել է:

Դեպքից հետո, սակայն, Կարենը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ սպանություն է գործել, դատարանը Կարեն Ազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով:




Լրահոս