Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված ԱԱԽ աշխատակազմը լուծարելը կապված է նոր քարտուղարի նշանակմամբ. Արմեն Վարդանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Բաքվում կայացած Իլհամ Ալիեւ-Վլադիմիր Պուտին հանդիպման ու այսօր Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման և դրանց հետևանքերի մասին ArmLur.am-ը զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի հետ:

Նա նշեց, որ ճնշումներ ՀՀ-ի վրա, այնուամենայնիվ կարող են լինել, քանի որ հարաբերությունների նման մերձեցումն աննախադեպ էր. «Աննախադեպ էր Ալիևի կողմից Պուտինին իր տանը թեյախմության հրավիրելը, սա ցույց է տալիս երկու երկրների ջերմ հարաբերությունները, և նույնը նաև Թուրքիայի պարագայում, սա վկայում է, որ կարող են լինել լուրջ ճնշումներ Հայաստանի վրա: Ես կարծում եմ` Պուտինը կորձի որոշակի քայլեր ձեռնարկել Հայաստանին ճնշելու և Ղարաբաղի հարցը տարածքային զիջումների գնով լուծելու համար»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` այսօր կայացրած որոշմանը, որով լուծարվեց ԱԱԽ աշխատակզմը, Արմեն Վարդանյանը նշեց, որ դա կապված է նոր քարտուղարի նշանակման հետ. «ԱԱԽ աշխատակզմի լուծարումն այնքան էլ կապված չէ զինված ապստամբության հետ, քանի որ նրանց գործառույթը միայն խորհրդակցելն է: Ինչպես գիտենք նշանակվել է նոր ԱԱԽ նոր քարտուղար Արմեն Գևորգյանը, և նա կցանկանա բերել նոր աշխատակազմ և աշխատել նոր թիմով: Նախկին թիմը ստեղծվել էր Արթուր Բաղդասարյանի օրոք՝ նա էլ բերել էր իր թիմակիցներին»:

Լիլիթ շաբոյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս