ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գնաճը գնալով նոր տեմպեր է ստանում: Տիգրան Սարգսյանի կառավարության «շնորհիվ» այս տարվա առաջին տասն ամիսների ընթացքում 2012թ. տարեվերջի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է 3.5 տոկոս գնաճ. նման թիվ է հրապարակել նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը` «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» զեկույցում: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017թթ., չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում, պետք է հրաժարական տա»: Կարծես թե երկու մասով էլ եկել է Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահը:




Լրահոս