Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբին ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորման հարցում մասնակցության համար: Նա նաև նշել է այդ հարցով ավելի վաղ հասած համաձայնությունների պահպանման կարևորությունը:
Իր հերթին, ՌԴ նախագահը տեղեկացրել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ հարցով կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: