Սերժ Սարգսյանի պլանները փոխվել են. իր արձակուրդի հաշվին Ռիո կմեկնի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ պատրաստվում է մեկնել Ռիո Դե Ժանեյրո՝ մասնակցելու օլիմպիական խաղերի բացմանը։ Սակայն օգոստոսի սկզբին Բաքվում եւ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի ակտիվ հանդիպումները մեր հարեւանների հետ խափանել են նրա ծրագրերը եւ ստիպել, որ նա վերանայի ամառային իր գրաֆիկը։

Եվ քանի որ օգոստոսի 10-ին նախապես չծրագրված այց է նախատեսվել Մոսկվա, մեկնումը Ռիո հետաձգվել է։ Մեր տեղեկություններով, նա օլիմպիական խաղերը դիտելու կմեկնի մոտ օրերս՝ իր արձակուրդի հաշվին, բայց կոնկրետ որ օրերին, մեզ չհաջողվեց պարզել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս