Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը. այսօր 11-րդ օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» շարժման կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է:

Ինչպես ArmLur.am-ին փոխանցեց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը, նրան տրամադրվում է ջուր, որը փոխանցում են հարազատները, իսկ ինքնազգացողության մասին խոսելիս փաստաբանը նշեց՝ ինքնազգացողություն անպիսին է, ինչպիսին կլինի բոլոր նրանց մոտ, ովքեր 11 օր շարունակ հացադուլ են հայտարարում:

Փաստաբանը նաև նշեց, որ բողոքարկել է ԱՆդրիաս Ղուկասյանի կալանքի որոշումը, սակայն մինչ այժմ Վերքաննիչ դատարանում դատական նիստ չի գրանցվել:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։




Լրահոս