ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետով է հետ կնքվում առողջության ապահովագրության պայմանագիրը, եւ ե՞րբ է այն ուժի մեջ մտնում:
Հերմինե Ջահուկյան (36 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական ընկերությանն ապահովագրավճարի կամ դրա` պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Պայմանագրով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, օրինակ` եթե աշխատողը 2013թ. առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել հունիսին, ապա նոր պայմանագիրը կարող է կնքվել, օրինակ, փետրվարին, սակայն այն ուժի մեջ է մտնում հունիսին` նախորդ պայմանագրի գործողության դադարման օրը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պետական ծառայողներին տրամադրվում է սոցիալական փաթեթ՝ 132.000 դրամի չափով, որի ներքո նրանք կարող են ձեռք բերել առողջության ապահովագրություն, իրականացնել հիփոթեքային վարկի ամսական մարում, օգտագործել ուսման վարձերի, ինչպես նաեւ հանգստի համար ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում: Ապահովագրավճարը կազմում է 52000 դրամ, որը պարտադիր է, բայց ապահովագրվող անձը կարող է նաեւ ձեռք բերել ամբողջական փաթեթը, որն արժի 132.000 դրամ: Հավելենք, որ կառավարության կողմից վերջերս ընդունված որոշմամբ՝ հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցվել է: