Թուրքիան իր քաղաքականությունով լրիվ մեկուսացրեց իրեն, և բարդ վիճակում սպասելի էր, որ պետք է փորձեր աջակիցներ գտնել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, այս մասին նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
«Շատ հետաքրքիր էր` երբ հանդիպեցին Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները և հայտարարություն եղավ, որ իրենք պատրաստ են Թուրքիային աջակցել: Տրամաբանությունը պարզ էր, թե ինչու հանկարծակի Թուրքիայի նախագահը փորձեց բարելավել հարաբերությունները»,- նշեց նա:
Նրա խոսքով` վատն այն է, որ բոլորը հավաքվում են, Հայաստանի հարցերը քննարկում են, իսկ հետո ընդամենը Հայաստանին տեղյակ են պահում: «Սա, իհարկե, ամենալուրջ պահն է, որի մասին պետք է հիմա մտածել, թե ինչու է այդպես ստացվել: Տեղեկություններ կան, որ արդեն Իրանի նախագահին կարողացել են համոզել Լեռնային Ղարաբաղի հարցում»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան