Ինչ վնասվածք է ստացել ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի մոտ արմունկի հոդախախտում է եղել:

Ինչպես հայտնի դարձավ ՀԱՕԿ լրատվական բաժնին, հայ ծանրորդը կոտրվածք չունի: Արմունկը «դուրս էր ընկել»: Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել: Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում: Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ` պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս