Armenian text to speach

Նարեկ Մկրտչյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Եգիպտոսում ընթացող առաջնությունում մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից ընտրանու անդամ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 182 կգ ու 186 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 336 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը աշխարհի առաջնության փոխչեմպիոն:




Լրահոս